Ճիշտ տեղեկատվություն ստանալ, ստացված տեղեկատվությունը ճիշտ ընկալել, ճիշտ տեղեկատվությունը տարբերել ապատեղեկատվությունից, սրանք հարցեր են, որ շատերին չի հետաքրքրում և միայն գեղեցիկ կամ հնչեղ վերնագրերը բավարար են, որպեսզի ընթերցողը ծանոթանա իրեն մատուցված սխալ տեղեկատվությանը։

Բացի վերը նշվածից, թվային տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, քարոզչությունն ու ապատեղեկատվությունը դարձել է գլոբալ խնդիր, որի պատճառով ոչ ոք չի կարող վստահ լինել, որն է ապատեղեկատվությունը, որը՝ ոչ։ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանի խոսքով, կան բազմաթիվ դեպքեր, երբ քարոզչությունն ու շահարկումը հանգեցրել են ռազմական բախումների։ Հայաստանը նման պետության օրինակ կարող է լինել, որը կրում է հիբրիդային պատերազմի, լրատվամիջոցների շահարկման և ապատեղեկատվության հետևանքները։ Խնդիրը մեղմելու և քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն

Մեծամորի դպրոցի պատին այս որմնանկարը՝ «Ով է քո դայակը» կոնցեպտով, ստեղծել է նկարիչ, արվեստագետ, «Արտ-լաբ» Երևան ստեղծագործական խմբի անդամ Հովհաննես Մարգարյանը։ Որմնանկարի տեքստը, որը վերցվել է միջնադարյան առակագիր Վարդան Այգեկցու ստեղծագործություններից, նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ցանկացած տեղեկություն պետք է ստուգել և ընդունել քննադատաբար։ Ըստ Հովհաննես Մարգարյանի, նաև փողոցային արվեստի միջոցով է հնարավոր հանրայնացնել մեդիագրագիտությունն ու քննադատական մտածողությունը։

Ըստ Արզուման Հարությունյանի, ծրագիրը կշարունակվի ևս երկու քաղաքներում։