Արմավիրի Վետերանների միությունը՝ միության նախագահ Յուրա Ալավերդյանի մահից հետո, տևական ժամանակ է, նախագահ չունի և, ըստ էության, գործունեություն չէր ծավալում։ Այսօր Արմավիրի Մշակույթի տանը տեղի ունեցավ Վետերանների խորհրդի ժողովը, որին ներկա էր նաև ՀՀ Վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը։ Ժողովի ընթացքում ընտրվեց 7 հոգուց բաղկացած խորհուրդ, որն էլ իր հերթին, միաձայն  կողմ քվեարկելով, Արմավիրի Վետերանների միության նախագահ ընտրեց Վրեժ Փիլոյանին։  Առաջիկայում նորընտիր նախագահի գլխավորությամբ կհրավիրվի համագումար։