«Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը 17.10.2023 թվականին հայտարարում է մրցույթ՝ ֆիզկուլտուրայի (23 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • դիմում (Ձև 1),
  • 1 լուսանկար 3×4 չափի,
  • բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (Ձև 5),
  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։                             

Փաստաթղթերն ընդունվում են ս/թ հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, Արմավիրի մարզի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում (փողոց 1, շենք 1)։

Տեղեկությունների համար զանգահարել 077 021677 հեռախոսահամարով: