Ըստ կանխատեսումների, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, օդում՝ 0…-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան: Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները սպասվող ցրտից այգիները փրկելու համար որոշ հատվածներում իրականացրեցին տարբեր միջոցառումներ՝ ոռոգում, ծխահարում։ Նկատենք, որ, չնայած Էկոնոմիկայի նախարարությունը խրախուսում էր ցրտահարությունից այգիները պաշտպանելու համար առատ ոռոգում իրականացնել, սակայն Արմավիրի մարզում ոռոգման սեզոնը դեռ չի մեկնարկել և, ըստ էության, գյուղացին պտղատու ծառերն առատ ոռոգելու հնարավորություն չուներ։

Արմավիրի մարզպետարանից տեղեկանում ենք, որ նախնական տվյալներով ցրտահարությունից տուժել են Բաղրամյանի բարձրադիր շրջանների այգիները։ Մարզի բոլոր համայնքներում համայնքային հանձնաժողովներն ուսումնասիրում են  ցրտահարության հնարավոր վնասները և պատկերն առավել պարզ կդառնա առաջիկա օրերին։