Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «InFact/Փաստացի-2023» փաստերի ստուգման մրցանակաբաշխությունը, որտեղ «ԱԼՏ» Հեռուստաընկերության լրագրող Անժելա Ստեփանյանի պատրաստած Արմավիրի մարզի խմելու ջրի որակը դուրս է մնացել հսկողությունից նյութը արժանացավ հատուկ մրցանակի։ Նյութը պատմում է Արմավիրի մարզի խմելու ջրի մասին, որտեղ բազմակողմանի փաստերի ստուգում է իրականացվել ինչպես մատակարարվող խմելու ջրի, այնպես էլ ավտոցիստեռներով և ստացիոնար կետերում վաճառվող ջրի որակի մասին։ Նյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում։ Նյութի պատրաստման ընթացքում Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, ով հանդիսանում էր նախագծի մենթորը, իր ներդրումն ունեցավ մեդիա արտադրանքի հաջողված ելքին։  Շնորհակալություն մրցույթի կազմակերպիչներին, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին, «Փաստացի-2023» փաստերի ստուգման մրցանակաբաշխությանը իմ կողմից կատարված աշխատանքը գնահատելու համար և ՀԼԱ-ին՝ նյութի ստեղծման հնարավորության համար։