Հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը իրականացնում են Ռուսաստանի դաշնության սահմանապահ զորքերը։ Արմավիր քաղաքում է գտնվում սահմանապահների պատրաստման ուսումնական կենտրոնը։ Կենտրոնում  6 ամիս ուսումնառություն անցած զինվորները  տեղափոխվում են ուղեկալներ, որտեղ շարունակում են իրենց ծառայությունը։