Երևանյան 1 շենքի բնակիչները, արդեն 6 օր է, սպասում են Վեոլիա ջրի արձագանքին։ Շենքի բակը, մոտ մեկ շաբաթ է, հեղեղված է խմելու ջրով։ Խողովակաշարը վնասվել է և ջուրն անարգել դուրս է գալիս բակ։ Բակով անցնելը գրեթե անհնար է։ Ջրի հոսքը փոխելու համար բնակիչները փոքրիկ առվակներ են բացում և փորձում ճանապարհ բացել շքամուտքից դեպի բակ։ Քաղաքացիներն ասում են, որ ամեն օր զանգահարում են մատակարար կազմակերպությանը, սակայն, 6 օր է, միայն խոստումներ են լսում ահազանգը գրանցելու, վթարը վերականգնելու ուղղությամբ։