Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջին անգամ Արմավիրի մարզում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Արմավիրի մարզի 16 ընտրատարածքում համամասնական ընտրակարգով ընտրություններ կլինեն Արմավիր և Բաղրամյան համայնքներում։ Ինչպես տեղեկանում ենք 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանից, միավորված Արմավիր քաղաք և 10 հարակից համայնքների համար առաջադրվել և գրանցվել է մեկ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Բաղրամյան և հարակից 14 համայնքների համար գրանցվել է երեք՝ «Արդար Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Բաղրամյան դաշինք»-ը։ Նախնական ընտրական ցուցակներով Արմավիրում քվեարկությանը կմասնակցի 43 227,  Բաղրամյանում՝ 12 250 քաղաքացի։ 16 ընտրատարածքում տեղեկայված է 45 ընտրական տեղամաս։