Վաղարշապատի 3-րդ դպրոցի բակում բացվեց հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի սաներ Աշոտ Մարտիրոսյանի, Վարազդատ Նազարյանի, Նարեկ սարկավագ Պետրոսյանի, Արթուր Հակոբյանի, Անուշավան Մարտիրոսյանի, Ռազմիկ Մկրտչյանի և Արմենակ Ղազարյանի հիշատակին։ Հուշաքարի հեղինակը նկարիչ, քանդակագործ Գրիգոր Գրիգորյանն է։ Հուշաքարի բացման պատիվը տրվեց Անուշավան Մարտիրոսյանի որդուն և Աշոտ Մարտիրոսյանի քրոջը։ Զոհվածների հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։