Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզիկայի (8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։

Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • դիմում (Ձև 1),
  • մեկ լուսանկար 3×4 չափսի,
  • բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
  • ինքնակենսագրություն (Ձև 5),
  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։

Փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 6-ից մինչև ապրիլի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022թ․ ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին, Արմավիրի մարզի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում (փողոց 1, շենք 1):

Տեղեկությունների համար զանգահարել (077) 021677 հեռախոսահամարով։