Ապրիլի առաջին օրերին տեղի ունեցած ցրտահարությունից տուժել են Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի գյուղացիական տնտեսությունները։ Ջերմաստիճանի անկումից վնասվել են հիմնականում ծիրանի այգիները։ Քարակերտցի այգետերերը  համոզված են, որ ծիրանի բերքի 70-80 տոկոսը ցրտահարվել է։ Արդեն ծաղկաթափը տեղի է ունեցել և սևացած պտուղն անզեն աչքով տեսանելի է, – ասում են գյուղացիները։ Գյուղացիական տնտեսություններից ոմանք ապահովագրել են այգիները հավանական ցրտահարությունից և կարկտահարությանից, իսկ շատերը չեն ապահովագրել տարբեր պատճառներով և փոխհատուցման որևէ սպասելիք չունեն։

Քարակերտցիների խոսքով, տեղական կամ մարզային իշխանություններից չեն հետաքրքրվել ցրտահարության հասցրած վնասի չափերով, ոչ մի հանձնաժողով կամ մասնագետ գյուղացիներին չի այցելել, իրենք նույնպես չեն դիմել տեղական իշխանություններին։

Արմավիրի մարզպետարանից տեղեկանում ենք, որ եղանակի կտրուկ նվազումից տուժել են  մարզի նախալեռնային շրջանների գյուղացիական տնտեսությունները։