Առավոտյան ժամը 8․30 -ի սահմաններում կարկուտից տուժած գյուղացիները փակել էին Եղեգնուտ-Արմավիր ավտոճանապարհը, պահանջում էին պատկան մարմինների ուշադրությունը։

Հունիսի 4-ին երեկոյան տեղացած կարկուտը վնասել է Արմավիրի մարզի Եղեգնուտ, Արտաշար և  Արգավանդ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների ցանքատարածությունները։

Գյուղացիների խոսքով, լոլիկի,սմբուկի, սեխի ու ձմերուկի ցանքատարածքությունները ամբողջությամբ հողին են հավասարվել։