44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արմավիրի մարզ տեղափոխվեցին հազարավոր արցախցի ընտանիքներ։ Նրանք հիմնականում ապաստանեցին  գյուղական համայնքներում՝ մանկապարտեզներ, անհատների կողմից տրամադրվող բնակարաններ, իսկ քաղաքներում՝ հյուրանոցներ և հյուրատներ։  Ավելի ուշ, արցախցիներից շատերը հասկացան, որ այլևս վերադառնալու տեղ չունեն, կորցրել են տունը, գյուղը, հիմա նաև՝ հույսը։ Այժմ նրանք ստիպված են սեփական ուժերով և միջոցներով լուծել իրենց կացարանի խնդիրը, գտնել ապրուստի միջոցը։ Օրինակ, Դավթյանների 16 հոգանոց ընտանիքը, զրկված է ապրելու տարրական պայմաններից։ Կացարանը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել, երկար զբաղեցնել չեն կարող։ ՀՀ կառավարությունից սպասելիք չունեն, վերադառնալու տեղ  նույնպես չունեն։ Նույն ճակատագրով տասնյակ արցախցի ընտանիքներ են ապրում Արմավիրի մարզի տարբեր գյուղերում և քաղաքներում։