Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև  էմիրաթական Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ «Ձմեռակացի բարեգործական ծրագիր» շրջանակներում  Արմավիրի   մարզի շուրջ 175 անապահով ընտանիքների տրամադրեց ձմեռային վերմակներ և էլեկտրական տաքացուցիչ սարքեր։

Մարդասիրական օգնության բաշխումն Արմավիր քաղաքում տեղի ունեցավ  փետրվարի 21-ին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարևանությամբ գտնվող առաջնորդարանում, բարեգործական միջոցառումը  նույն օրը շարունակվեց  Էջմիածին քաղաքի Մայր աթոռի բարեգործական ճաշարանում։