Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի պուրակում ավելացան Տիգրան Բաղդասարյանի և Սերգեյ Աբրահամյանի լուսանկարները, ովքեր զոհվել էին 44-օրյա պատերազմում։ Տիգրան Բաղդասարյանի հայրիկի՝ Հովհաննես Բաղդասարյանի նախաձեռնությամբ և միջոցներով պուրակում տեղադրվեց նաև հուշաքար՝ նվիրված Արցախյան 3 պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։