2026թ-ի հուլիսին արտահանվել է 2325 տոննա պղպեղ, 1579 տոննա լոլիկ, շուրջ 3,6 մլն հատ ծաղիկ, 7010 տոննա ծիրան, 1715 տոննա կեռաս, 430 տոննա սալոր, 1645 տոննա դեղձ, այս մասին այօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արման Խոջոյանը։
Խոջոյանի խոսքով, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով իրականացվող միջոցառումների և տնտեսվարողների կողմից ձեռնարկած քայլերի արդյունքում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել։ Նա նաև նշեց, որ վերջին երկու ամիսներին ծաղիկը արտահանվել է 26, միրգը՝ 21 և բանջարեղենը՝ 14 երկիր։
Արման Խոջոյանը նաև ասաց, որ նախագծով նախատեսվում է 2026թ-ի հուլիս ամսին արտահանում իրականացված տնտեսավարողներին տրամադրվող փոխհատուցման ենթակա պարտավորությունների կատարման նպատակով Էկոնոմիկային նախարարությանը հատկացնել ընդհանուր 5 մլդ 365մլն 640հզ դրամ բյուջե։