Նոյեմբերի 12-ին, վաղ առավոտյան, Արմավիր-Երևան հանրապետական նշանակության ճանապարհին, նախկին Ապակե տարաների գործարանի հարևանությամբ, կենցաղային կեղտաջրերի ցանցում խցանման պատճառով կեղտաջրերը ողողել էին ավտոմայրուղին։ Բացասական ջերմաստիճանի պատճառով մայրուղու այդ հատվածը սառցակալել էր, որի պատճառով տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։  Ավտոմեքենան հայտնվել էր երթևեկելի գուտուց դուրս։ Պատահարից հետո համապատասխան կառույցները ճանապարհը մշակել էին աղավազային խառնուրդով։