15/27 տեղամասում քվեարկությունն ընթանում է բնականոն հունով, օրենքով սահմանված կարգով, բողոք դիմումներ այս պահի դրությամբ չեն արձանագրվել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Գեղամ Իսկանդարյանից տեղեկանում ենք, որ Մարգարա գյուղում 819 ընտրողներից ժամը 15:00 -ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 208 քաղաքացի։ Իսկանդարյանի խոսքով գրանցվել է միջին մասնակցություն։



15/28 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Հեղինե Նավասարդյանի փոխանցմամբ Արազափում նույնպես ընտրություններն ընթանում են առանց խախտումների, բողոք դիմումներ հանձնաժողովը չի արձանագրել։ Մասնակցությունը բավականին ակտիվ է, նկատում է Նավասարդյանը և վստահեցնում, որ կուտակումներ տեղի չեն ունեցել։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 903 քաղաքացիներից ժամը 15։30-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 267-ը։


