Թիվ 16 ընտրարածքում ՏԻՄ համամասնական ընտրությունները ընթանում են բնականոն հունով, ինչպես տեղեկանում ենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, խախտումներ, բողոք դիմումներ մինչ այս պահը չեն արձանագրվել։
Ժամը 14:00 դրությամբ Արմավիր համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 37961 քաղաքացիներից 6647-ը, կամ ընտրողների 17.51%-ը։









Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի երկու՝ Արմավիր և Արաքս համայքներում տեղի են ունենում ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նշենք, որ Արմավիր համայնքում ընտրություններին մասնակցում է մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Արաքս համայնքում երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Արդարություն» կուսակցությունների դաշինքը, «Համերաշխություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունների հետ։