COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը բացման խոսքով հանդես է եկել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) և Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամի (GBFF) միջոցով ֆինանսավորման մոբիլիզացմանը նվիրված բարձր մակարդակի երկխոսությանը։

Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ բնության պահպանության մեր հանձնառությունները պետք է ապահովվեն համարժեք ֆինանսավորմամբ։ Երկրներին անհրաժեշտ է հասանելի և կանխատեսելի միջազգային աջակցություն՝ համաշխարհային նպատակները տեղում շոշափելի արդյունքների վերածելու համար։

Գործընկերներին Համբարձում Մաթևոսյանը կոչ է արել ընդլայնել աջակցությունը հիմնադրամներին և խթանել մասնավոր ֆինանսավորման ներգրավումը։

<<Մեր նախագահության ուղերձը հստակ է՝ COP17-ի հաջողությունը չափվելու է այն գործնական քայլերով, որոնք հնարավոր կդառնան Երևանում ընդունված որոշումների շնորհիվ>>,— նշել է նախարարը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն