COP17-ի շրջանակում «Հայաստան» տաղավարում անցկացվել է բարձր մակարդակի պանելային քննարկում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կազմակերպմամբ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ծրագրային գործառնությունների գծով գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության, առողջ սնուցման, պարենային անվտանգության և կենսաբազմազանության պահպանման փոխկապակցվածությանը։ Ներկայացվել է Հայաստանի «Դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը՝ որպես երեխաների բարեկեցության, տեղական արտադրության խթանման և կայուն պարենային համակարգերի զարգացման օրինակ։