Բաղրամյանում ՏԻՄ համամասնական ընտրություններ են։ Քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 8։00-ին, օրենքով սահմանված կարգով, վստահեցնում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները։ 16/4 ընտրատեղամասում՝ Կողբավան բնակավայրում կա 71 ընտրող, ժամը 12։40-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 14 քաղաքացի։ Տեղամասյին հանձնաժողովի նախագահ՝ Արիդա Սարգսյանի խոսքով, քվեարկությունն ընթանում է բնականոն հունով, առանց դժգոհությունների և բողոքների։ Մասնակցությունը ըստ ՏԸՀ նախագահի կարելի է ակտիվ գնահատել։



16/1 ընտրատեղամասում, Արևադաշտ բնակավայրում ավելի պասիվ էր մասնակցությունը։ Ժամը 11։50 -ի դրությամբ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել էին 15-ը։ ՏԸՀ նախագահ՝ Դավիթ Դավթյանի խոսքով ակտիվություն ականկալվում է օրվա երկրորդ հատվածում, երբ գյուղացիները կավարտեն առավոտյան անհրաժեշտ գործերը և կգան իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։



16/7 ընտրատեղամասի նախագահ՝ Միքայել Կարապետյանը նույնպես վստահեցնում է, քվեարկությունն անցնում է հանգիստ և խաղաղ պայմաններում, բողոք դիմումներ չեն արձանագրվել, դժգոհություններ չեն եղել։ Քաղաքացիները տեղյակ են քվեարկության կարգին և ժամը 12։15 սահմաններում Արտամետի 123 ընտրողներից, իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 10 -ը քաղաքացի։ Կարապետյանը առայժմ պասիվություն է նկատում, բայց վստահ է, օրվա ընթացքում քաղաքացիներն ավելի ակտիվ կմասնակցեն քվեարկությանը։


