Արմավիրում համայնքում ՏԻմ համամասնական ընտրակարգով ընտրությունները շարունակվում են։ Թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Գոռ Հովհաննիսյանից տեղեկանում ենք, որ ժամը 17:00 դրությամբ՝ 37961 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 10386 քաղաքացի, կամ ընտրողների 27,36 տոկոսը։
Հիշեցնենք, որ Արմավիր համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։