Հուլիսի 6-ին տեղացած կարկուտը, քամին և հորդառատ անձրևը մեծ վնասներ է հասցրել Արմավիրի մարզի Վարդանաշեն, Երսխահուն և Արազափ գյուղերի գյուղացիական տնտեսություններին։ Վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները, գյուղի մի շարք բնակելի տների տանիքներ, ջերմատներ, կողաշրջվել հոսանքալարերի հենասյուներ։ Գյուղը երեկվանից հոսանքազրկված է։ Գյուղացիները պնդում են, որ կարկուտից առաջ և ընթացքում գյուղում տեղակայված 7 հակակարկտային կայաններից ոչ մեկը չի աշխատել։