Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը քվեարկության նախորդ օրը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված միայն քաղաքացիական ընտրողների ընդհանուր թիվը։
Սակայն, գոյություն ունեն ընտրողների մի շարք այլ ցուցակներ, որոնք կազմվում են այլ իրավասու մարմինների կողմից, մասնավորապես՝
քրեակատարողական հիմնարկներում գտնվող ընտրողների,
ձերբակալված անձանց պահման վայրերում գտնվող ընտրողների,
զորամասերում կազմվող ընտրողների,
քվեարկության օրը տեղամասային կենտրոնում կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների ցուցակները։ https://www.elections.am/News/Item/2020
Տեղեկատվությունը հրապարակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։