Առավոտյան ժամը 8․30 -ի սահմաններում կարկուտից տուժած գյուղացիները փակել էին Եղեգնուտ-Արմավիր ավտոճանապարհը, պահանջում էին պատկան մարմինների ուշադրությունը։
Հունիսի 4-ին երեկոյան տեղացած կարկուտը վնասել է Արմավիրի մարզի Եղեգնուտ, Արտաշար և Արգավանդ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների ցանքատարածությունները։
Գյուղացիների խոսքով, լոլիկի,սմբուկի, սեխի ու ձմերուկի ցանքատարածքությունները ամբողջությամբ հողին են հավասարվել։