Հուլիսի 17-ին տեղացած կարկուտը ուժգին կաևկուտը ամբողջությամբ վնասել է Արագածավանի ծիրանի բերքը։ Բացի ծիրանից ամբողջությամբ վնասվել են նաև գարու ցանքատարածությունները։ Գյուղացիները անելանելի վիճակում են, կարկուտից վնասված ծիրանը շուկայում վաճառելու համար պիտանի չէ, իսկ գնորդները հրաժարվել են նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից։
Գյուղացիներից ոմանք վնասված ծիրանի մեկ կիլոգրամը 50 դրամով վաճառում են մթերող կազմակերպություններին։ Շատերը դեռ չի կողմնորոշվել, բերքահավաք իրականացնել, թե՞ ոչ։ 50 դրամով աշխատուժի ծախսերն անգամ հոգալ չենք կարող, ասում են արագածավանցիները։
Գյուղացիների մեծ մասը գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր են կնքել «ԷՖԵՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ հետ, կարկուտից հետո զանգահարել են ընկերության թեժ գիծ, խնդրել այցելել և արձանագրել կրած վնասը։ Պատասխանը՝ մասնագետները կայցելեն 15 օրվա ընթացքում։
«Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» ՀԿ տնօրեն Լիգիա Ղազարյանից տեղեկացանք, որ համաձայն Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության կողմից հաստատված Գյուղատնտեսության ապահովագրության պայմանների 12.3. կետի “Հողատարածքում վնասի գնահատումը պետք է իրականացվի ապահովագրական պատահար տեղի ունենալու օրվանից ոչ շուտ, քան 5 և ոչ ուշ, քան 15 օրացուցային օրվա ընթացքում: