ՀՀ կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Գոևրգ Պապոյանն առաջարկեց փոփոխություն կատարել ջերմատնային տենտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։ Նախարարի խոսքով փոփոխության և ընդունման անհրաժեշտությունն առաջացել է ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից կիրառվող սահմանափակումները մեղմելու նպատակով և լրացուցիչ արտոնություններ սահմանելու անհրաժեշտությամբ։
«Ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր և 91,5 հեկտար տարածության վրա ջերմատներ են հիմնվել կամ հիմնվում, դրանցից 34,5 հեկտարը արդեն իսկ հիմնվել է և այս տարի արտադրանք է թողարկել։ Նախագծով առաջարկվում է, որ այս 34,5 հեկտարի շահառուների համար ծրագրի շրջանակներում մինչև 2026թ-ի հուլիսի մեկը իրականացված մոնիտորինգի արդյունքներով, եթե ջերմատունը կառուցվել է և 2026թ-ի ընթացքում և գյուղատնտեսական արտադրանք է արտադրել, վաճառել է, ապա վարկի համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգել 8տարի 6 ամիս ժամկետով և սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի տրամադրել ևս 6 ամիս վարկի մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամամկետի համար», ասաց Գևորգ Պապոյանը և առաջարկը պարզաբանեց հետյալ կերպ՝ -«սրանք այն ջերմատներն են, որոնց համար արտոնյալ ժամկետը ավարտվել է, այսինքն իրենք արդեն ջերմատունը կառուցել են, արտադրանք են թողարկում և նրանք վճարում են մայր գումար ու տոկոսադրույք, իհարկե կան ջերմատներ, որոնց տոկոսադրույքը ամբողջությամբ կառավարությունն է վճարում, կան նաև այնպիսիները, որոնց մի փոքր հատվածը իրենք են վճարում։ Մենք առաջարկում ենք, որ նրանք հաջորդ 6 ամսվա համար տոկոսադրույք և մայր գումար չվճարեն և այդ բեռը տեղափոխվի հաջորդ ժամանակահատված, որպեսզի չծանրաբեռնվի տնտեսվարողների հոգսը, այդ վեց ամիսը վերջից ենք ավելացնում, այսինքն այն ինչ պետք է վճարեն հաջորդ վեց ամսում, կվճարեն վերջում։ Իսկ կառավարությունը իր պարտավորությունները բանկերի առաջ կշարունակի կատարել»։
Նախարարը նշեց, որ սահմանված արտոնությունից օգտվելու համար, շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին, մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը, դիմումին կից ներկայացնելով պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք 2026թ-ին իրացված արտադրանքի մասին և էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված տեղեկանք, մոնիտորինգի արդյունքներով կառուցված ջերմատան վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությամբ, տնտեսվարողների հիմնական լարվածությունը այս շրջանում կապված է վարկերի մարման գրաֆիկների հետ և գործնականում կառավարությունն առաջարկում է տնտեսվարողներին առաջիկա 6 ամիսների ընթացքում դրա մասին չմտահոգվել և հանգիստ օգտագոևծել այն նոր շուկաների հնարավորությունները, որ կառավարությունը բացել է։ «Ուսումնասիրեք, հարմարվեք և սկսեք աշխատել նոր շուկաների ուղղություններով։ Ես կարծում եմ, սա փայլուն հնարավորություն է մեր տնտեսության համար, բայց մենք շարունակում ենք տեսնել, թե՞ որտեղ, ի՞նչ հասցեական աջակցություններ կարող ենք անել բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտների։ Ի՞նչ նկատի ունեմ, նկատի ունեմ հետևյալը, երբ ապրանքը համապատասխանում է ստանդարտին և այդ պայմաններում ունի որոշակի խնդիրներ։ Այն ապրանքները, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, միայն այդտեղ աջակցելու շատ բան չենք տեսնում, որովհետև 8 տարի մենք այս խնդիրը բարձրացնում ենք բոլորի առաջ և ամեն անգամ մոտ լինելով եզրին՝ կայացնել կտրուկ և չոր որոշումներ, ոլորտները հավաքվում, գալիս են 6 ամիս էլ ժամանակ տվեք, 6 ամիս էլ և այդ 6 ամիսներով 8 տարին ացել է, այլևս ժամանակ չկա։ Նրանք, ովքեր կցանկանան ստանդարտներին համապատասխանել, մեր աջակցության ծրագրերը այսօր էլ բաց են, բայց անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին, դա անտրամաբանական է»։ – ասաց վարչապետը։
Պապոյանը հավելեց, որ հպարտորեն կարող է ասել, որ այն ջերմատրները, որոնց ծրագրի շրջանակներում աջակցել է կառավարությունը, ոչ միայն ունեն միջազգային սերտիֆիկատներ, այլև ամբողջությամբ նույն տեխնոլոգիաներն ու մեթդաբանությունն են կիրառում, ինչը եվրոպական զարգացած գյուղատնտեսական երկներում։
Վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ մեծ հնարավորություններ են բացվել և պետք է քաջալերել տնտեսվարողներին օգտվել այդ հնարավորություններից։ Միաաժամանակ զբաղվելով նաև Եվրասիական տնտեսական միությունում ստեղծված խնդիրները կարգավորելու ուղղությամբ։