«ԱԼՏ» Հեռուստաընկերությունը և www.alttv.am–ը շնորհավորում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բոլորին ցանկանալով քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և խաղաղություն:
Թող գալիք տարին լինի նորանոր նվաճումների, բազում հաջողությունների և արգասաբեր տարի:
Բոլոր դժվարությունները և անհաջողությունները թող մնան անցնող տարում, իսկ 2013-ը Ձեզ և Ձեր ընտանիքներին պարգևի միայն ուրախ ու անհոգ օրեր:
Հաճելի տոնական օրեր ենք մաղթում և ցանկանում, որ բոլորի ընտանիքներում իշխի ուրախությունն ու երջանկությունը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ