Հուլիսի 9-ին կառավարության նիստում քննարկվեց արտահանման աջակցության ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ հարցը։

Ըստ էկէնոմիկային նախարար Գևորգ Պապոյանի դեռևս հունիսի սկզբին կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն է տրամադրվում, եթե արտահանվում են  հայկական արտադրության ծագման ջերմատնային ապրանքներ, ինչպես նաև թարմ պտուղ և սննդամթերքի, խմիչքի առանձին տեսակներ։

Կառավարության այս որոշման նպատակն է, ծրագրի արդյունքում առաջացած հունիս ամսվա պարտավորությունների կատարումը մեր արտահանողների նկատմամբ։ Այսինքն իրենք արտահանել են և մենք հիմա իրենց ֆինանսական աջակցությունը պետք է տրամադրենք։

Հունիս ամսվա արտահանումների համար, առաջացած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է, որ  փոխհատուցել ընդհանուր առմամբ 3մլդ 140 մլն դրամ, ասաց Պապոյանը։

Փոխհատուցման թիվը նշանակում է, որ արտահանման ծավալները բավականին մեծ են, ճի՞շտ եմ հասկանում պարոն Պապոյան, հարցրեր վարչապետը։  

Այո պարոն վարչապետ, իմ ձեռքի տակ կա երկու տեսակի վիճակագրություն, հունիս ամիսը առանձին և հունիս-հուլիսը մինչ այս պահը։ Հունիսին արտահանվել է 784 տոննա պղպեղ,  200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, մեկուկես միլիոն լիտր շշալցված բնական հանքային ջուր,  230 հազար լիտր շշալցված  խաղողի գինի, և այդպես շարունակ, ասաց Պապոյանը։

Վարչապետը հետաքրքրվեց․- «Այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ մեր տնտեսության ոլորտում բալանսավորման քաղաքականությունն ընթացքի մեջ է։ Իհարկե պարզ է, որ դա մեկ գործողությամբ և ամբողջական ծավալով չի լինելու, բայց կարևոր է մեխանիզմը և թվաբանությունը, որովհետև 3 մլդ մեկ ամսվա համար, նշանակում է, որ արտահանումը էական ծավալներ է ձեռքբերում և սա կարևոր արձանագրում է»։

«Մենք մշտապես ականջալուր ենք շուկայի պահանջներին, անընդհատ հանդիպումներ են տեղի ունենում և պարբերաբար ստանում ենք որոշակի առաջարկներ, որոնք միտված են լինում մեր ծրագրերը բարելավելուն և այդ նպատակով արդեն գործող ծրագրերում մեկ-երկու փոքրիկ փոփոխություններ առաջիկայում նախատեսվում ենք, որոնք նույնպես շուկայի հետ քննարկումների արդյունքում են նախատեսվում»- ասա Էկոնոմիկայի նախարարը։

Պապոյանը ավելացրեց նաև, որ եթե հունիսի դրությամբ ծիրանի արտահանումը կազմել է 3000 տոննա, ապա հուլիսի 7-ի դրությամբ այն կազմել է 5400 տոննա։