Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մթերող ընկերությունները պատրաստ են ընդունել առաջարկվող ամբողջ բերքը։ Օգոստոսի 3-ից մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը․ այսօրվա դրությամբ արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ, որից 1800 տոննան՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։
Այցելեցի «Արտաշատի պահածոների գործարան»՝ լոլիկի մթերման գործընթացին տեղում հետևելու նպատակով։ Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։Ընկերությունից հավաստիացրեցին, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։ Պատճառը տեղական արտադրողներին աջակցելու Կառավարության քաղաքականությունն է։
Մթերման գինը սահմանվել է 40-80 դրամ։
Այս մասին իր ֆեյսբուկյան էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար՝ Գևորգ Պապոյանը։