Դիմումը ՆԳՆ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումում թղթային եղանակով լրացնելու դեպքում եռօրյա ժամկետում անհրաժեշտ է մոտենալ նույն տարածքային ստորաբաժանում։

Էլեկտրոնային եղանակով դիմումն ուղարկելու դեպքում եռօրյա ժամկետում ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեից անձը ծանուցվում է հաստատման մասին։

Ինչու՞ իմ տվյալները չկան ընտրացուցակներում։

Անձի տվյալները նախնական ընտրական ցուցակներում չեն ներառվում, եթե անձնագրի ժամկետը վեց ամիս և ավել՝ լրացած է, և եթե ՀՀ-ում չունի հաշվառում։

Եթե իմ տվյալները չկան ընտրողների ցուցակում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել։

Եթե ընտրության իրավունք ունեցող անձը նախնական ցուցակներում չի հայտնաբերում իր տվյալները, ապա անհրաժեշտ է դիմել ՆԳՆ ՄՔԾ տարածքային ցանկացած ստորաբաժանում, այդ թվում՝ Ծառայության գլխամասային գրասենյակ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն