Թիվ 16 ընտրատարածքում 59884 ընտրողներից ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 27706 քաղաքացի, կամ ընտրողների 46,26 տոկոսը։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանի խոսքով քվեարկությունն ընթանում է օրենքով սահմանված կարգով, առանց խախտումների։

16/4 ընտրական տեղամասում ըստ հանձնաժողովի նախագահի բողոքներ չեն արձանագրվել, առավոտյան ժամերին դիտվել են ընտրողների կուտակումներ, ինչը արագ կարգավորվել է։ Կեսօրին քաղաքացիների ակտիվ մասնակցություն է նկատվել նաև 16/1 տեղամասում։ Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Մարինե Ֆահրադյանի խոսքով տեղամասում գոյացած հերթերը կանոնակարգվել են և չեն խաթարել քվեարկության ընթացքը։ Այստեղ ներկա 6 կուսակցությունների վստահված անձիք քվեարկության ընթացքում խախտումներ չէին արձանագրել։