Սեպտեմբերի 7-ին տպագրված «ԲԱԳԱՐԱՆ՝ 2 ՕՐԸ 1 ԱՆԳԱՄ» վերնագրով հոդվածն անարդյունք չեղավ: Տպագրությունից մեկ շաբաթ անց վերականգնվեց Բագարան – Արմավիր երթուղու չվերթը: Ամեն օր, օրը մեկ անգամ առավոտյան Բագարանից դեպի Արմավիր, իսկ երեկոյան Արմավիրից դեպի Բագարան գնալու բագարանցիների ցանկությունը բավարարվեց: Հիմա Բագարանում գոհ են: Հատկապես ուսանողների համար երթուղին շատ կարևոր էր, այժմ նրանք կարողանում են քաղաք հասնել, հետևաբար տուն վերադառնալ, ինչն անհնար էր երթուղու երկու օրը մեկ անգամ չվերթով իրականացնելու դեպքում: Սահմանամերձ գյուղերի բնակիչներն առանց այն էլ իրենց անտեսված, զուրկ ու կտրված են համարում քաղաքից, իսկ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու այս խնդիրը նրանց համար դարձել էր օրակարգի գլխավոր հարցը: Կարծում ենք, հարցը որոշակի առումով լուծված է, Արմավիր – Բագարան ամենօրյա չվերթը վերականգնվել է: