ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ, ՀՀ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանցպատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ։

Նիստի ընթացքում քննարկվել են 2026 թվականի հունիսի 24-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում և Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում գրանցված սելավի և ուժեղ քամու հետևանքով բնակիչների գյուղատնտեսական հողատարածքներին, անշարժ գույքին, ինչպես նաև ջերմոցային տնտեսություններին պատճառված վնասների վերաբերյալ ներկայացված նյութերը։

Հանձնաժողովը քննարկել է ներկայացված փաստաթղթերը և սահմանված կարգով ընդունել համապատասխան որոշումներ՝ վնասների գնահատման արդյունքների հաստատման վերաբերյալ։

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ