Արմավիրի մարզի Հացիկ և Խանջյան գյուղերի գյուղացիական տնտեսությունները առավոտյան փակել էին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը։ Ոստիկանների հորդորով ճապարհը բացեցեին և սպասում են պատկան մարմինների ներկայացուցիչներին։ Խոստացել էին ժամը 12.30 -ին հանդիպել գյուղացիների հետ։ Գյուղացիներն ասում են պտուղը հասունացել է, թափվում է ծառերի տակ, գնորդ չկա, մթերման սակագինը ցածր է, այգետերերը մտահոգված են, հարյուրավոր տոննաներով դեղձի ճակատագիրն անհայտ է։
Խանջյանցի Արմենը 15 տոննա դեղձ ունի, բերքահավաք չի իրականացրել, ասում է արտահանողտ մեկ կիլոգրամ դեղձի համար 100 դրամ է առաջարկում, իսկ չիր արարտադրողներն ու գործարանները ավելի ցածր գին են առաջարկում։ Գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում, ընտանիքը կերակրելու խնդիր ունի։
Գյուղացիների հետ հանդիպեց Արմավիրի համայնքապետ՝ Վարշամ Սարգսյանը։ Վստահեցրեց, որ խնդրին ծանոթ է, մարզային և համայնքային իշխանությունները այս պահին էլ լայնածավալ քննարկումներ են իրականացնում։ Իսկ Արմավիրի մարզպետ՝ Վահրամ Խաչատրյանը Էոկոնոմիկայի նախարարությունում այդ հարցն է քննարկում։
Համայնքի ղեկավարը գյուղացիներին առաջակեց երեկոյան՝ ժամը 18.00-ին Հացիկում, այնուհետև Խանջյանում հանդիպել գյուղացիների հետ և փոխանցել իրացման խնդիրը կարգավորելու նպատակով տեղի ունեցած քննարկումների արդյունքները։ Գյուղացիները առաջարկն ընդունեցին և պայմանավորվեցին նշված ժամին հանդիպել գյուղի կենտրոնում։