12 նոյեմբեր, 2026
...
Տակառներն ամբողջությամբ լցված են, մինչև հաջորդ տարվա մթերման սեզոնը կամ պետք է վաճառել կամ խմել, – կատակեց Պապոյանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով, այս տարի ՀՀ-ում ամբողջությամբ լուծվել է խաղողի մթերման խնդիրը։ Էկոնոմիկայի նախարարը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց 2026թ․ խաղողի մթերման գործընթացի աջակցության նախագիծը և առաջարկեց հաստատել այն։  Պապոյանի խոսքով, – «Նախագծի ֆինանսավորման հարցն է այստեղ լուծվում, և այն ընկերությունները, որոնք մթերում են իրականացրել, իրենց համաֆինանսավորում պետք է  տրամադրել։ Ինչի՞ համար է […]

20:26, 12 նյմ. 2026
...
Ո՞վ է պատասխանատու․ ֆոտոշարք

Նոյեմբերի 12-ին, վաղ առավոտյան, Արմավիր-Երևան հանրապետական նշանակության ճանապարհին, նախկին Ապակե տարաների գործարանի հարևանությամբ, կենցաղային կեղտաջրերի ցանցում խցանման պատճառով կեղտաջրերը ողողել էին ավտոմայրուղին։ Բացասական ջերմաստիճանի պատճառով մայրուղու այդ հատվածը սառցակալել էր, որի պատճառով տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։  Ավտոմեքենան հայտնվել էր երթևեկելի գուտուց դուրս։ Պատահարից հետո համապատասխան կառույցները ճանապարհը մշակել էին աղավազային խառնուրդով։

20:26, 12 նյմ. 2026
...
3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին. ԲԸՏՄ-ն ջրօգտագործման խախտումներ է արձանագրել Լոռիում և Արմավիրում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Լոռու և Արմավիրի մարզերում արձանագրել են ջրօգտագործման տարաբնույթ խախտումներ։ Լոռու մարզի Դսեղ բնակավայրի վարչական տարածքում գործող «Հովան» ՍՊԸ-ին պատկանող «Aura Village» հյուրանոցային համալիրում հանրային հանգստի և սննդի կազմակերպման նպատակով շահագործվել է 1 խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։  Նույն մարզի Բազում բնակավայրի վարչական […]

20:26, 11 նյմ. 2026
...
Ի պատասխան հերքման պահանջի կամ դատարան դիմելու սպառնալիքի

Նոյեմբերի 6-ին «ԱԼՏ» հեռուստախմբագրությունը «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերությունից հերքման պահանջ է ստացել՝ խմբագրության հրապարակած՝ «Թղթի վրա հաստատված, իրականում՝ խնդրահարույց» վերլուծական հոդվածում տեղ գտած փաստերի վերաբերյալ։ Հոդվածը կառուցված է բաց աղբյուրներում առկա փաստաթղթերի բազմակողմանի ուսումնասիրությունների և ՀՀ գործող իրավական նորմերի ու չափանիշների հիման վրա։ Ըստ կառուցապատողի՝ (մեջբերում) 1. Շենքերի միջև հեռավորությունների վերաբերյալ քաղաքաշինական նորմերի սխալ […]

20:26, 10 նյմ. 2026
...
ՏԻՄ ընտրություններ՝ երկու համայնքում, երկուական քաղաքական ուժով

Նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան համայնքներում տեղի կունենան ՏԻՄ  համամասնական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՏԻՄ համամասնական ընտրություններում Մեծամոր համայնքում առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 18 գրանցված թեկնածուների ցուցակով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 62 գրանցված թեկնածուների ցուցակով։ Երկու քաղաքական ուժ է առաջադրվել նաև Բաղրամյան համայնքում […]

20:26, 07 նյմ. 2026
...
Կաղամբի գինը՝ 110 դրամ․ այս տարվա բերքից գոհ են լուկաշինցիները

Կաղամբի մեծածախ գինը մեկ կիլոգրամի համար տատանվում է 90-110 դրամի սահմաններում։ Լուկաշինցի Նորիկ Մեսրոպյանը, շուրջ 30 տարի, զբաղվում է կաղամբի մշակությամբ։ Այս տարի 6000 քառակուսի մետր հողատարածքում կաղամբ է աճեցրել։ Բերքատվությունից գոհ է, գինն էլ, նախորդ տարվա համեմատ, կրկնակի բարձր է։ Մեսրոպյանն այս տարի 35 տոննա բերք է ակնկալում, որից 15 տոննան արդեն իրացրել է։ […]

20:26, 06 նյմ. 2026
...
Բնակապահովման նոր ծրագիր՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար

2027 թվականի հուլիսի 1-ից կմեկնարկի բնակարանային ապահովման նոր ծրագիր՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար․ ծրագրի շրջանակում պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի բնակարանի ձեռքբերման կամ սեփական տան կառուցման համար տրամադրվող աջակցությունը։  Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» նախագիծը։ Որքա՞ն աջակցություն կտրամադրվի։ Յուրաքանչյուր […]

20:26, 05 նյմ. 2026
...
254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2026թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում թվային գործիքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 114 դեպք, որից 24-ը հայտնաբերվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում, իսկ 90-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։ 114 դեպքով հայտնաբերված ոչ մետաղական […]

20:26, 03 նյմ. 2026
...
Կենսաբազմազանության համաշխարհային կառավարման պատմության մեջ նոր էջ է բացվել

Երևանում անցկացված՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, պաշտոնապես ավարտվել է։ Թեև բանակցությունները բազմիցս ձգձգվում էին, հատկապես՝ աշխատանքային խմբի լիագումար նիստում, արձանագրվեց պատմական ձեռքբերում․ պաշտոնապես ընդունվեց Կոնվենցիայի 8(j) հոդվածի հարցերով օժանդակ մարմնի գործունեության կարգը։ Ինչո՞ւ է սա շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություն 8(j) հոդվածը Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին […]

20:26, 03 նյմ. 2026
...
Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Հայաստանում նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը։ Նոր համակարգի ներդրումը միտված է քաղաքացիներին որակյալ, արագ և ժամանակակից չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելուն, անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության մակարդակի բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքի ձևավորմանը։  ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ նոր համակարգի գործարկմամբ քաղաքացիները կկարողանան օգտվել […]

20:26, 30 հկտ. 2026