Միքայելյանների ընտանիքը 7 տարի առաջ որոշեց ու մայրաքաղաքից Գավառ տեղափոխվեց, ծնողների տանը հաստատվեց ու ընտանեկան բիզնես հիմնեց: Ընտանիքը պանրի արտադրություն սկսեց, երկար մտորումներից ու ուսումնասիրություններից հետո Արմինեն ու Արմանը որոշեցին արտադրել ոչ ավանդական ու տեսակների մեջ առանձնացվող պանիրներ: 7 տեսակի պանիրները այսօր առանձանում են իրենց համային հատկանիշներով ու արտաքին տեսքով: Պանիրները պատրաստվում են հատուկ տեխնոլոգիայով, այստեղ 4 ամվա հնեցումից մինչնչև 4 տարվա պանիրեր կան: Մասնագիտությամբ կենսաքիմիկ Մարինեն օրվա 8 ժամը տրամադրում է պանիրների խնամքով ու մշակությամբ զբաղվելու գործին:
Կոնյակով ու գինով, տարբեր տեսակների կանաչիներով ու խոտաբույսերով պանիրներն արդեն վաճառքում են: Մարինեն ասում է, որ չի դադարում փորձարկումներ անել նոր տեսակներ ստանալու համար, շատ խորհուրդներ լսում և վերցնում է զբոսաշրջիկ հյուրերից, չի դադարում ուսումնասիրել համացանցը, նոր բաղադրատոմսերի հետ է ծանոթանում, մասնագիտական գրականություն կարդում, իր սեփական մտահղացման հետ համադրում և յուրօրինակ տեսականի է ստանում: Վերջերս սկսել է փորձել խաղողի տերևով պատված ու ակտիվացված ածուխով պանիրների հնեցումը: Արտադրանքը Միքայելյանների ընտանիքը սպառում է, փոքրիկ քանակությամբ արտերկրում, ապա մայրաքաղաքի մի քանի ռեստորաններում: Խանութներում պանիրների այս տեսականին դեռ չի հայտնվել, առայժմ նման մտադրություն չունեն,- ասում է Արմանը, մեծ քանակությամբ արտադրություն չունեն՝ տարեկան 2 տոննա, նախընտրում է ապրանքատեսակը չմասսայականացնել, ասում է լայն սպառողի համար չէ: