Վիճակագրական տվյալների համաձայն, բնակարանային հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունենում խոհանոցներում, որտեղ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսանում:
. Դյուրավառ նյութերի պահումը ( հատկապես` բաց տարաներով ).
. Իրերի, առարկաների, վարագույրների`գազօջախից կամ էլեկտրական սալօջախից անթույլատրելի հեռավորության վրա գտնվելը.
. Առանց հսկողության թողնված կերակուրը, որը կարող է հանգցնել գազօջախը, առաջացնելով պայթյուն և հրդեհ.
. Սալօջախի վրա զանազան մածուկների, պարաֆինի տաքացնելը, որն անխուսափելիորեն հանգեցնում է այդ նյութերի գոլորշիների բռնկմանն ու հրդեհի.
. Այրվող յուղի վրա ջուր լցնելը, ինչպես նաև լվացարանի մեջ թափելը: Որպես կանոն, դա նպաստում է կրակի տարածմանը ամբողջ խոհանոցով մեկ.
Հիշեն’ք
. Սննդային յուղերը մոտ 450° C ջերմաստիճանի դեպքում ինքնաբոցավառվում են.
. Էլեկտրական սալիկի պարույրի գերշիկացումից առաջանում է կարճ միացում և հալված մետաղի կայծերից ու շիթերից բռնկվում է խոհանոցի կահույքը.
. Միացված էլեկտրական սալիկի մարումը ջրով խիստ վտանգավոր է .
. Ձեր գործողությունները
. Եթե բռնկվել է կաթսայի ( թավայի ) մեջ գտնվող յուղը, փակեք կափարիչով, կամ թաց կտորով, սպասեք մինչև յուղի սառելը ( հակառակ դեպքում կրակը նորից կբռնկվի ).
. Կոշտ կտորից թաղիքը զգուշությամբ գցեք այրվող տարայի վրա` օդի ներհոսքը փակելու համար: Եթե այրվող յուղը, ճարպը թափվել է հատակին կամ պատերին` կրակի մարման համար օգտագործեք ցանկացած լվածքի փոշի.
. Էլեկտրական սալիկի գերտաքացման դեպքում սկզբում պետք է անջատել այն, հետո պարույրը ծածկել թաց կտորով.
. Եթե չի հաջողվում հանգցնել կրակը` շտապ ահազանգեք հրշեջ պահպանությանը, զգուշացրեք հարևաններին: Փակեք խոհանոցի դուռը, միջանցքից ջուր լցրեք դրա վրա` կանխելով հրդեհի հետագա տարածումը բնակարանում.
2015թ. հուլիսի 9-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակարանի խոհանոցում 9 ամյա աղջնակը գործարկել է 3 կգ տարողության գազի բալոնը,սեղանին շատ մոտ: Արդյունքում բռնկվել է սեղանի սփրոցը և կրակը տարածվել է ամբողջ խոհանոցով:
Արմավիրի ՄՀ և ՏԱՏ-ն հորդորում է ազգաբնակչությանը, առավել զգոն լինել, խոհանոցում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հարցում:
ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային հրդեհային և
տեխնիկական անվտանգության տեսչություն