Սովորաբար որևէ երկիր ճանապարհորդելիս, նախ փորձում ես ծանոթանալ տվյալ երկրի առանձնահատկություններին, ավանդույթներին, մարդկանց սովորույթներին ու ժամանցի վայրերին: Օրինակ, Իտալիայի արտգործնախարարությունը հանձն է առել իր http://www.viaggiaresicuri.it պաշտոնական կայքէջով իտալացիներին ներկայացնելու տարբեր երկրների նկարագիրը:
Մենք նունպես ցանկացանք այցելել Իտալիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք http://www.viaggiaresicuri.it/?armenia և պարզել, թե մեր երկիր ժամանող իտալացիներին ինչպես է ներկայացվում Հայաստանը:
Իտալերենից թարգմանաբար ներկայացնենք մի քանի ուշագրավ դրվագներ:
1. Խորհուրդ չենք տալիս գտնվել Ադրբեջանի հետ սահմանային գոտում, մասնավորապես՝ Տավուշի, Գեղարքունիքի, ինչպես նաև Սյունիքի հարավային շրջաններում, հնարավոր ականադաշտերի պատճառով:
2. Հեռու մնալ սահմանային գոտիներից, առկա են դիպուկահարներ և պատերազմող կողմերի միջև բախումների մեծ ռիսկ:
3. Ընդհանրապես Հայաստանը գտնվում է սեյսմիկ ռիսկային գոտում: Վերջին երկրաշարժի արդյունքում, որ տեղի ունեցավ 1988թվ-ին, էպիկենտրոնը՝ Սպիտակ, խլեց 25000 մարդու կյանք:
4. Լավ կլինի խուսափել Երևան և Նոյեմբերյանի միջև հին սահմանամերձ երկաթգծից, քանի որ ճանապարհն անցնում է Հայաստանի զինվորական պոստերին շատ մոտ, Ալավերդիի և Վանաձորի նոր ճանապարհն ավելի լավն է, բայց ներառում է մի շարք ռիսկեր` խորդուբորդ լեռնային նեղ ճանապարհ, լույսերի բացակայություն:
5. Հիմնական քաղաքներում` Երևանում և Գյումրիում, հանցագործությունների թիվը համեմատաբար ցածր է: 2008թ. նախագահական ընտրություններին բռնի հարձակումներ տեղի ունեցան 10 զոհով, մայրաքաղաքում հաճախ են արտախորհրդարանական ընդդիմության քաղաքական երթերը և այլ սոցիալական շարժումները, խորհուրդ ենք տալիս հեռու մնալ ցույցերից:
6. Լավ է օգտագործել տեղական ուղեցույց, եթե ցանկանում եք հասնել հեռավոր բնակավայրեր, հաշվի առեք, որ ճանապարհային նշանները լավագույնը չեն և գրված են տեղական լեզվով (կամ ռուսերեն):
7. Մայրաքաղաքից հեռու վայրերում ծառայություններն ու հեռախոսները քիչ են, ոստիկանություն գոյություն չունի:
8. Կայանված մեքենայում մի թողեք հեռախոս և պայուսակ և դուրս մի եկեք անձնագրով, կրեդիտ քարտերով և տոմսերով:
9. Եթե մեքենա եք վարում հատկապես գիշերը, հետիոտնից զգուշացեք, նրանք շատ հաճախ մուգ են հագնված: Զգուշացեք թափառող կենդանիներից, ճանապարհային նշանները և լուսաֆորները միշտ չէ, որ հարգվում են և քաղաքացիական կրթության նորմերը մեծ ուշադրության չեն արժանանում:
10. Տեղական առողջապահական հնարավորությունները մնում են միջակ քանակապես և որակապես, հատկապես երբ համեմատում ես արևմտյան ստանդարտների հետ: Ամեն դեպքում երկիրն ունի աղքատ առողջապահական համակարգ, բայց վիրաբուժական բարձր մակարդակ: Էպիդեմիայի դեպքեր չկան, բայց վերջերս հայտնաբերվել են տուբերկուլյոզի և հեպատիտի ավելի ծանր դեպքեր, գաստրոէնտերիտը զբոսաշրջիկների շրջանում շատ է հաճախակիացել:
11. Սպիդի դեպքերը չնայած աճում են, բայց քանակային առումով շատ չեն:
12. Խորհուրդ է տրվում կանխարգելիչ միջոցներ ընդունել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ, քանի որ կանխարգելման քաղաքականությունը պատշաճ չափով չի քարոզվում:
13. Մի խմեք ջրային ցանցի ջուր և հիշեք, որ Միացյալ Նահանգներն արգելել է Ջերմուկ հանքային ջրի ներմուծումը:
14. Խուսափեք սալաթներից և հում բանջարեղենից ռեստորաններում, հնարավոր է վատ լվացված լինի:
15. Սուպերմարկետներում սննդամթերքի ժամկետները ստուգեք: Ամռանը հաճախ լվացեք ձեռքերը:
16. Ավտոբուսի վարորդները շատ վտանգավոր են վարում՝ չհարգելով ճանապարհային կանոնները:
17. Ավտոբուսի կապը այլ քաղաքների հետ սակավ է և ոչ վստահելի, ճանապարհները վատ վիճակում են, հատկապես ձմռանը: Սարերից ընկնող բեկորների վտանգ կա և բացակայում է անվտանգությունը և ցուցումներ:
Հիմա հարց է առաջանում, այս տեղեկությանը ծանոթանալուց հետո կփո՞րձի իտալացին ժամանել Հայաստան և մեր համար այդքան շատ կարևոր տուրիզմն իր այցելությունով զարգացնել: