Մայիսի 21-ին Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ «Երգող Արմավիր» փառատոնի գալա համերգը: Միջոցառման մեկնարկը տրվել էր ապրիլ ամսին: Մեկամսյա լսումներից հետո ժյուրիի կազմն ընտրեց 3 հաղթողների:
Հաղթողները ներկայացնում էին Արմավիրի տարածաշրջանի Ջանֆիդայի, Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդի միջնակարգ դպրոցները և Էջմիածնի Ներսիսյան վարժարանը: «Երգող Արմավիր» փառատոնի հաղթող մասնակիցները հիմնադրամի կողմից արժանացան պատվոգրերի և նվերների: