«ԱԼՏ» Հեռուստախմբագրություն» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին, Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքում։ Սկզբնական շրջանում գործել է ԽՍՀՄ ՀԼԿԵՄ (ВЛКСМ) մեջ գործող «Տաթև» ասոցիացիայի անդամի կարգավիճակում։ Խորհրդային ժամանակաշրջանից հետո ստացել է գրանցում՝ որպես «Արմավիր» հեռուստակենտրոն իրավաբանական անվանումը։ 1996 թվականին Հայաստանի տարածքի վարչական բաժանումից հետո որոշում կայացվեց, որ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա իր անվամբ թերթ, և հեռուստաընկերությունը ստիպված եղավ փոխել իր անվանումը՝ դառնալով «ԱԼՏ» Հեռուստաընկերություն։

1999 թվականին, կապված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի ընդունման հետ, ընկերությունը գրանցվեց և անվանափոխվեց «ԱԼՏ» Հեռուստախմբագրություն» ՍՊ ընկերություն։

Հեռուստաընկերությունը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ունեցել է վերգետնյա հեռարձակման լիցենզիա։

2021 թվականից ընկերությունն իր մեդիա արտադրանքը տարածում է 2012 թվականին ստեղծված www.alttv.am կայքի միջոցով։

Գործելով գյուղատնտեսական մարզում, հեռուստախմբագրությունն իր մեդիա արտադրանքը համապատասխանեցնում է մարզի բնակչության կարիքներին, մասնավորապես՝

  • Մարդու իրավունքներ
  • Տեղական ինքնակառավարում
  • Գյուղատնտեսություն
  • Բնապահպանություն
  • Հանքարդյունաբերություն
  • Սոցիալ-տնտեսական
  • Խոցելի և մարգինալացված խմբեր
  • Փախստականներ
  • Ազգային փոքրամասնություններ
  • Կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն

«ԱԼՏ» Հեռուստաընկերությունը, տեղեկատվական նյութերից զատ, այսօր արդեն  մասնագիտացված է և զբաղվում է վերլուծական,  ինչպես նաև հետաքննական մեդիա բովանդակությունների արտադրությամբ։


«ԱԼՏ» Հեռուստախմբագրության խմբագրական չափորոշիչները

1. Ճշգրտություն և արդարություն – Համոզվել, որ ամբողջ բովանդակությունը ճշգրիտ, հավասարակշռված և անաչառ է: Ստուգել տեղեկատվությունները հրապարակելուց առաջ՝ սխալներից կամ խեղաթյուրումներից խուսափելու համար:

2. Անկախություն – պահպանել անկախությունը արտաքին շահերից և ազդեցություններից և խուսափել շահերի բախումից, որը կարող է վտանգել կազմակերպության բովանդակության նկատմամբ վստահելիությունը:

3. Բազմազանություն և ներառականություն – Ձգտել բազմազանության հասնել հեռանկարների, ձայների և ներկայացման մեջ և համոզվել, որ ամբողջ բովանդակությունը հարգալից է և ներառում է հասարակության տարբեր շերտերի կարծիքը՝ անկախ սեռից, տարիքից, ազգությունից և ինքնությունից։

4. Պատասխանատվություն – հրապարակումներում, անկախ ձևաչափից, դրսևորել պատասխանատվություն, առանց սենսացիաների կամ կողմնակալության:

5. Թափանցիկություն և հաշվետվողականություն – պատասխանատվություն կրել ցանկացած սխալի կամ անճշտության համար: Անհրաժեշտության դեպքում անհապաղ և ակնհայտորեն ուղղումներ և պարզաբանումներ կատարել:

6. Էթիկական սկզբունքներ – հավատարիմ մնալ հեռուստախմբագրության կողմից ստորագրված «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկբմունքների կանոնագիր»  դրույթներին։

7. Ոճ և տոնայնություն – Օգտագործել հստակ, հակիրճ և հարգալից ոճ և տոնայնություն՝ խուսափելով ժարգոնից և տեխնիկական տերմիններից, եթե դա անհրաժեշտ չէ պարզության համար:

8. Փաստերի ստուգում – Իրականացնել փաստերի ստուգման խիստ գործընթաց՝ ապահովելու տեղեկությունների ճշգրտությունն ու հավաստիությունը:

9. Վերագրում – Պատշաճ կերպով վերագրել տեղեկությունները և մեջբերումները սկզբնաղբյուրներին բացառել գրագողությունը:

10. Շարունակական բարելավում – Պարբերաբար վերանայել և թարմացնել խմբագրական ստանդարտներն ու ուղեցույցները՝ արտացոլելու ոլորտի փոփոխվող լավագույն փորձը և համայնքի կարծիքը: