Հոկտեմբերի 25-ին Արմավիր և Արաքս համայնքներում տեղի կունենա ՏԻՄ համամասնական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 21-ին ամփոփել է ընտրություններին կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրումները։
Արմավիր համայնքում 67 թեկնածների ցուցակով առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Արաքս համայնքում առաջադրվել են «Արդարություն» կուսակցությունների դաշինքը՝ 20 թեկնածուների ցուցակով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 63 թեկնածուների ցուցակով։
Առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։