Ուսանողներին ոգեշնչելու, նոր հնարավորություններ ընձեռելու և խրախուսելու համար յուրաքանչյուր նախաձեռնություն կամ աջակցություն կարևոր է ոչ միայն այսօրվա, այլև վաղվա ապագայի համար։
Առաջնորդվելով այս սկզբունքով` Ամերիաբանկը շարունակում է ուսանողների կրթական ու մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները՝ երիտասարդներին տրամադրելով նոր հնարավորություններ գիտելիքներ ձեռք բերելու, սեփական ներուժը բացահայտելու և նպատակներին ավելի մոտենալու համար։
Արդեն 3-րդ տարին անընդմեջ Ամերիաբանկն իրականացնում է «Իմ Հայաստան, իմ ապագա» կրթաթոշակների մրցույթը, որի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, նախաձեռնող ու ստեղծարար ուսանողներին, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը Հայաստանի բուհերի հետ։
Նախորդ 2 տարիներին իրականացված մրցույթի արդյունքում 360 ուսանող կրթաթոշակ է ստացել։ 3 ուսանող իրականացրել է իր նախագիծը, իսկ 10 ուսանող մեկնել է ԱՄՆ և Բերքլիի համալսարանում մասնակցել կարճաժամկետ կրթական ծրագրի: Այս տարի մրցույթի շրջանակում արդեն 200 ուսանող հնարավորություն կստանա չորս ամիս շարունակ ստանալու ամսական 50,000 դրամ կրթաթոշակ։
Ամեարիաբանկի կողմից իրականացվող կրթաթոշակների մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողները, ովքեր մինչև 2027 թվականի մարտի 15-ը ներառյալ կդառնան 18 տարեկան։ Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը, իսկ քարտն անհրաժեշտ է ակտիվացնել մինչև նոյեմբերի 10-ը։ Հաղթողների ընտրությունը կկատարվի թեստի արդյունքների և միջին որակական գնահատականի։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև մարտի 15-ը։
Կրթաթոշակների մրցույթին զուգահեռ հոկտեմբերի 1-ից մեկնարկել է նաև հրավիրի ընկերոջդ արշավը:
Ամերիաբանկի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կստանան ոչ միայն ֆինանսական աջակցություն և մասնագիտական զարգացման հնարավորություններ, այլև կդառնան ակտիվ համայնքի մի մաս՝ իրենց գիտելիքներով, գաղափարներով և նախաձեռնություններով նպաստելով վառ ապագայի ձևավորմանը։