Ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների որոշ մասը անծանոթ է քվեարկության տեխնիկական կարգին։ Հիմնականում քվեարկության կարգին ծանոթանում էին հենց տեղամասում։ Քաղաքացիների անտեղյակությունը տեղամասերում առաջացնում է արհեստական կուտակում։ Օրինակ 15/06 ընտրատեղամասում, հիմնականում մեծահասակները ավանդույթի համաձայն գրիչ էին փնտրում քվեախցում։ Դեպքեր կային, որ քվեաթերթկիը քաղաքացին ծալված վիճակում էր դնում ծրարի մեջ և բացատրելուց հետո հետ վերադառնում քվեախուց շտկելու սխալը։ Տեղամասային հանձնաժողովի անդամները ստիպված էին քվեարկողներին պարբերաբար բացատրել քվեարկության կարգը։