Այսօր հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը։ Վերջին զանգը պարզապես դպրոցական կյանքի ավարտ չէ։ Այն մի ամբողջ ճանապարհի ամփոփումն է՝ լի հաջողություններով, անհանգստություններով, անմոռանալի հիշողություններով ու անկեղծ ընկերություններով։

Այս տարիների ընթացքում դուք սովորեցիք ոչ միայն դասեր, այլև հավատալ ինքներդ ձեզ, պայքարել նպատակների համար, գնահատել ուսուչի նվիրական վերաբերմունքը, Ձեզ կրթելու ջանքերը։  Դպրոցի ներսում ձևավորվեցիք երազանքներ, որոնք վաղվանից կդառնան կյանքի նոր  ճանապարհ։

Այսօր հնչող վերջին զանգը մև՛ հրաժեշտ է, և՛ նոր սկիզբ։
Հրաժեշտ՝ անհոգ մանկությանը, դպրոցական առօրյային։ Սկիզբ՝ մեծ նպատակների, ինքնուրույն որոշումների և նոր հաղթանակների։

Թող յուրաքանչյուրիդ ճանապարհը լինի լուսավոր, իսկ դպրոցական տարիների ջերմ հիշողությունները ձեզ ուղեկից։ Թող ձեր երազանքները լինեն մեծ, իսկ քայլերը՝ վստահ։

Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին։
Բարի երթ դեպի նոր կյանք, նոր հնարավորություններ և մեծ հաղթանակներ։