Նոյեմբերի 29-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների, ուժային կառույցների և հոգևոր թեմի ներկայացուցիչների ներկայությամբ շնորհակալություն հայտնեց Համբարձում Մաթևոսյանին՝ մարզպետի պաշտոնում հայրենանվեր աշխատանքի համար։
Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ 3-ամյա համատեղ աշխատանքի և վստահության համար։
Այնուհետև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկաներին ներկայացրեց Արմավիրի նոր մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։ Նորանշանակ մարզպետը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում մարզպետարանի լիազորությունների սահմաններում կանի առավելագույնը մարզի զարգացման համար։