Վերջին տարիներին ձկնարդյունաբերությունը դարձել է գյուղատնտեսության զարգացման առանցքային բնագավառներից մեկը: Սակայն, ինչպես ասում են Գայ համայնքի բնակիչները, չկա բարիք առանց չարիքի: Ոլորտի զարգացմանը զուգահեռ, չարիքի մակարդակը հասել է իր աղետալի սահմանին:
Գայի բնակիչները տարեցտարի տեսնում են, թե ինչպես են մեկը մյուսի հետևից ցամաքում խմելու ջրի համար նախատեսված գյուղի խորքային հորերը: Մտահոգված են. մի քանի տարի էլ և ջրի ծորակից ընդհանրապես ջուր չի հոսի:
Ըստ մասնագետների, միայն Արմավիրի մարզում գործում է մոտ 600 խորքային հոր, որոնցից 220-ը՝ ձկնարդյունաբերության նպատակով: 600 խորքային հորերից մոտ 20 տոկոսը ցամաքել և շարունակում են ցամաքել վերջին 220-ի պատճառով:
Արմավիրի մարզի ընդերքից տարեկան 300-400 մլն խ/մ քաղցրահամ ջուր է օգտագործվում ձկնարդյունաբերության նպատակով և արտադրվում է 1,5-2,0 հզր տոննա ձուկ, որի արժեքը մոտ 20 անգամ պակաս է քաղցրահամ ջրի ձկան արժեքից: