Սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակում, ՏԻՄ ընտրություններից առաջ դեղին գույնի հատուկ տեխնիկան սկսեց Արմավիր քաղաքի փողոցների երթևեկելի հատվածները երկրաչափական մարմինների տեսքով փորել: Արմավիրցիները ենթադրեցին, որ փոսալցումներ են կատարելու, սակայն 3 ամիս անց հասկացան, որ սխալվել են՝ փոսերն ինչպես փորվեցին, այնպես էլ մնացին:
Հավանաբար համայնքի բյուջեի «ներհամայնքային ճանապարհների վերանորոգում» հոդվածի գումարները բավարարել են միայն փորելու համար: Կարելի է ենթադրել, որ 2017թ. բյուջեով էլ գումար կնախատեսվի աշխատանքներն ավարտելու համար: