Մրգաշատում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու, գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու ՀՀԿ- անդամ Գևորգ Դանիելյանը և անկուսակցական Լավրենտ Մարտիրոսյանը:
Մրգաշատում 4026 ընտրող կա, 20/02 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի վստահեցմամբ ընտրություններն ընթանում են առանց լուրջ միջադեպերի, խախտումներ չեն գրանցվել, դժգոհություններ ընտրությունների ընթացքից չեն եղել:
20/02 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մերուժան Աբրահամյանից տեղականում ենք, որ քաղաքացիները բավականին ակտիվ են, առավոտյան կուտակումներից խուսափել չի հաջողվել, բայց օրենքի սահմաններում և ոստիկանների միջամտությամբ իրավիճակը կարգավորվել է: 20/02 ընտրատեղամասում 3 քաղաքացի քվեարկությանը մասնակցել են անձնագրային բաժանմունքի կողմից տրված 9-րդ ձևով: